Բաժիններ՝

Ինչ հիվանդությունից է տառապել Լեոնարդո դա Վինչին

Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսորը ենթադրում է, որ Լեոնարդո դա Վինչին տառապել է ոչ միայն շլությամբ, այլեւ ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշով: Այդ վարկածի օգտին նրա փաստարկները ներկայացված են Brain հանդեսում։

«Անշուշտ, ստույգ ախտորոշում հնարավոր չէ տալ դա Վինչիի մահվանից 500 տարի անց, բայց ես համոզված եմ, որ ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշն առավել համոզիչ եւ գիտականորեն ճշմարտացի բացատրությունն է այն բանի, թե ինչու էր Լեոնարդո դա Վինչիին հազվադեպ հաջողվում աշխատանքը հասցնել ավարտին: Գերակտիվությունը բացատրում է նրա բնավորության շատ գծեր եւ անկանխատեսելի հանճարեղությունը»,- հայտարարել է Լոնդոնի Թագավորական քոլեջի նյարդաֆիզիոլոգ Մարկո Կատանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս