Բաժիններ՝

ՀՀ Սահմանադրական դատարանում առկա իրավական ներուժը պետք է փոխանցել ԱՀ-ն մեր գործընկերներին. Հրայր Թովմասյան

ՀՀ Սահմանադրական դատարանում առկա իրավական ներուժը պետք է փոխանցել ԱՀ-ն մեր գործընկերներին՝ համատեղ մի շարք աշխատանքներ իրականացնելու համար:

ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ իրենք ԱՀ նախագահի հետ կառուցողական հարաբերություններ ունեն:

Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն առավոտյան եղել է Արցախի պետական համալսարանում:

«Բավականին տպավորված եմ ուսանողության հետ հանդիպումից: Ես բուհում հայտարարել եմ, որ համալսարանի ուսանողներն իրենց փորձուսուցումն կարող են անցնեն ՀՀ սահմանադրական դատարանում: Նախատեսում ենք, որ Սահմանադրական դատարանի բոլոր փորձառու դատավորները տարվա ընթացքում մի քանի անգամ Արցախի ուսանողների առաջ հանդես գան դասախոսություններով»,-ավելացրել է Հ. Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ ինքը հանդիսանում է ԱՀ Սահմանադրության համահեղինակ, և որ պարտավորված է անել ամեն ինչ՝ խնդիրներից խուսափելու համար:

Ըստ Հ. Թովմասյանի՝ իրենք հանդիպումներ են ունենալու նաև ԱՀ Գերագույն դատարանում և ԱՀ Ազգային Ժողովում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս