Բաժիններ՝

Հունաստանը եվրոգոտու անդամ է դարձել վիճակագրության կեղծմամբ. Յունկեր

Հունաստանը ժամանակին Եվրոստատին սխալ տվյալներ է ներկայացրել իր տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, ինչն էլ 2001 թականին նրա առջեւ բացել է եվրոգոտու ուղին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն այն հարցազրույցում, որը մայիսի 24-ին հրապարակվել է գերմանական Bild թերթի կայքում:

«Արժութային միությունը պետք է ամուսնությունից ավելի հուսալի լինի, այլապես ոչ ոք չի հավատա դրան: Հենց այդ պատճառով, նախքան որեւէ երկրի եվրոգոտի ընդունելը, անհրաժեշտ է ամեն ինչ ավելի հանգամանորեն ստուգել, քան ստուգում էին նախկինում: Ճշմարտությունն այն է, որ Հունաստանը 2001 թվականին եվրոգոտու անդամ է դարձել վիճակագրական նյութերի կեղծումից հետո»,- ասել է նա:

«Մինչեւ հիմա ինձ մեղադրում եմ դրանում. լինելով (1989 – 2009 թվականներին Լյուքսեմբուրգի) ֆինանսներների նախարար՝ ես դեմ էի, որ Եվրոպայի անկախ վիճակագրական գերատեսչությունները գնահատեին այն տվյալները, որնք ներկայացնում են պետությունները: Այժմ մենք դա փոխել ենք, այժմ Եվրոստատը կարող է Եվրամիության յուրաքանչյուր երկրում ամեն ինչ ստուգել: Եվրոպան ի վիճակի է սովորելու սխալներից»,- հավելել է Յունկերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս