«Հայկական հեծանիվ հորինել պետք չէ». Կարեն Անդրեասյան

Վաղն Ազգային ժողովում մեկնարկում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները։ Նախատեսված են մի քանի զեկույցներ, այդ թվում՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ Ռուբեն Կարանզայի զեկույցը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ անձամբ չի ճանաչում Կարանզային, սակայն լսել է նրա ելույթները:

«Կարծում եմ՝ բավականին որակյալ մասնագետ է»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նրա՝ անցումային արդարադատության գործընթացը շատ կարևոր է, և այս հարցում Հայաստանի միանշանակ պետք է միջազգային աջակցությունը, մասնավորապես՝ միջազգային այդ կենտրոնի, քանի որ անցումային արդարադատության փորձ եղել է մի շարք երկրներում. «Հայկական հեծանիվ հորինել պետք չէ»:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրները նշում է, որ Կարանզան աշխատում է Նեպալի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Գանայի և մի շարք այլ երկրների հետ, որտեղ եղել են զանգվածային արյունահեղություններ, ու դա վերեբերելի չի կարող լինել Հայաստանին, Կ.Անդրեասյանը պատասխանեց. «Այդ կենտրոնը բավականին մեծ փորձ ունի, և նույնիսկ եթե որոշ երկրների փորձը վերաբերելի չէ մեզ հետ, կարելի է օգտվել այլ երկրների փորձերից: Կարևոր չէ որևէ երկրի տիպիկությունը, կարևոր է հասկանալ՝ ինչ է անցումային արդարադատությունը, և մեր երկրին տիպիկ անցումային արդարադատություն կիրառել»:

Տեսանյութեր

Լրահոս