Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպան և բռնացող «Բոբբի» Ջո Լոնգին

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանություններն ի կատար են ածել մահվան դատավճիռը սերիական մարդասպան Ռոբերտ «Բոբբի» Ջո Լոնգի նկատմամբ, որն իրեն մեղավոր է ճանաչել 1984 թականին ութ կանանց նկատմամբ դատաստան տեսնելու մեջ: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչների:

Դատապարտայալին մահացու ներարկում են կատարել: Լոնգը պատժի առավելագույն չափի էր դատապարտվել 1985 թվականին 22-ամյա Միշել Սիմսի սպանության համար: Ավելի ուշ նա խոստովանել է եւս 7 կանանց սպանությունը եւ առնվազն 40-ի բռնաբարումը:

Ոստիկանությունը Լոնգին ձերբակալել է այն բանից հետո, երբ 1984 թվականին նրա զոհերից մեկը՝ 17-ամյա Լիզա Մաքվեյը, կարողացել է բռնացողին համոզել բաց թողնել իրեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս