Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել. նա ուղերձ է հղել
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր վաղ առավոտից աշխատանքի չի ներկայացել, փոխարենը հանդես է եկել հրաժարականի ուղերձով: