«Փաշինյանի միակ գործիքը փողոցն է մնացել». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանական կառավարման երկրներում իշխանության ուղղահայացը կառուցվում է կուսակցության միջոցով։ Իշխող ՔՊ կուսակցությունը չկայացած, արհեստական կառույց է, անգամ ԻՄ ՔԱՅԼԸ ֆրակցիան որոշումներ ընդունելու և քաղաքականություն վարելու գործում անընդունակ է։
Դրա օրինակն է դատարանները շրջափակելու որոշման մասին նրանց տեղյակ չլինելը (դա միանձնյա որոշում է եղել)։ Անգամ որոշ պատգամավորներ հեռուստատեսությունից են իմացել դրա մասին, ինչը արժանապատվություն ունեցող սակավաթիվ պատգամավորներին խորը վիրավորել է։
Դա է պատճառը, որ Փաշինյանի միակ գործիքը փողոցն է մնացել, իսկ դրա համար պետք է ամեն անգամ գտնել թշնամիներ, ցույց տալ նոր մեղավորներին ու մոբիլիզացնել փողոցը։ Այլ տարբերակ նա չունի։ Նրա համար կորցնել փողոցը, նշանակում է՝ կորցնել իշխանությունը։
Այս գործելաոճը շարունակվելու է»։
https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10218307123886803