Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել աշխարհի երկրներին հակազդել ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել աշխարհի երկրներին հակազդել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, որոնց նպատակը գոյություն ունեցող աշխարհակարգը փոխելն է։

«Ակներեւ է, որ իրականում ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով նխանառության տակ է վերցրել գոյություն ունեցող աշխարհակարգը: Եթե դրան հակազդեցություն չլինի, միջազգային հանրակցությունը կհայտնվի դժվարին կացության մեջ»,- ասել է նախարարը՝ ժամանելով Պակիստան՝ բանակցելու այդ երկրի իշխանությունների հետ: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Իրանի ԱԳ նախարարությունը:

Այդ կապակցությամբ նա նշել է ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ միայն Իրանի, այլեւ Չինաստանի դեմ: Զարիֆը նաեւ արծարծել է տարածաշրջանի իրադրությունը, նշելով, որ այստեղ բարդ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, եւ հայտնելով այդ խնդրի շուրջ հարեւան երկրների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու անհրաժեշտության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս