Բաժիններ՝

Թրամփը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զորքերն ուժեղացնելու անհրաժեշտություն չի տեսնում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորքերի համար օժանդակ ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չի տեսնում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության ներկայիս էսկալացիայի կապակցությամբ։

«Ես դա կանեի, եթե մեզ անհրաժեշտ լիներ: Չեմ կարծում, որ դրանք մեզ հարկավոր կլինեն: Իրոք չեմ կարծում»,- մայիսի 23-ին Սպիտակ տանը հայտարարել է Թրամփը լրագրողներին: Նրան հարց էր տրվել այն մասին, թե նա պատրաստ է արդյոք լրացուցիչ ամերիկյան զորակազմ ուղարկել Մերձավոր Արեւելք ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ վեճերի պատճառով:

Ընդսմին Թրամփը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ավելացնել ԱՄՆ-ի զորքերի թվաքանակը Մերձավոր Արեւելքում: Նա նաեւ հերթական անգամ քննադատության Է ենթարկել Իրանին, այդ թվում՝ վերջինիս կողմից ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցության համար:

«Իրանը շատ վտանգավոր խաղորդ է, շատ վատ խաղորդ: Այն ահակեկչության երկիր է, եւ մենք դրա հետ չենք համակերպվելու»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս