Կառավարությունում հրաժարականներ են սպասվում. մարդիկ չեն ցանկանում լինել կամակատար. «Փաստ»

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկա ամռան ընթացքում գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ:

«Բան այն է, որ, մեր աղբյուրների պնդմամբ, քիչ չեն այնպիսի պաշտոնյաները, որոնք, լինելով պրոֆեսիոնալներ, իշխանափոխությունից հետո համաձայնել են աշխատել (կամ մնալ աշխատելու) վարչապետի աշխատակազմում եւ նախարարություններում, սակայն ժամանակի ընթացքում պարզապես հիասթափվել են՝ համաձայն չլինելով նոր իշխանությունների գործելաոճի ու մոտեցումների հետ:

Եվ քանի որ, որպես կանոն, իշխանության ղեկավար կազմի շատ ներկայացուցիչներ չունեն հակառակ տեսակետ լսելու ունակություն եւ ցանկություն («ճիշտը մենք ենք»), ուստի այդ մարդիկ չեն ցանկանում լինել կամակատար եւ անիմաստ են համարում իրենց հետագա պաշտոնավարումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031