Բաժիններ՝

Ռուսաստանի հետ համաձայնությունների շուրջ հանրաքվեի արդյունքները պարտադիր բնույթ չեն կրելու. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնությունների կնքման հարցի շուրջ իր կողմից առաջարկված հանրաքվեն օրենսդրական նախաձեռնություն չէ, այսինքն՝ դրա արդյունքները պարտադիր բնույթ չեն կրելու:

«Մենք պետք է լսենք յուրաքանչյուր մարդու: Դա օրենսդրական հանրաքվե չէ, այլ տեղեկատվական. քաղաքացինե՛ր, ինչ եք դուք մտածում: Սա նորմալ խոսակցություն է մարդկանց հետ»,-նախագահի խոսքը մեջբերել է նրա վարչակազմի մամուլի ծառայությունը:

Զելենսկին պարզաբանելէ, որ հանդես է եկել նման հանրաքվեի անցկացման գաղափարով, որովհետեւ «բացահայտության է ձգտում երկրի համար կարեւոր հարցերը քննարկելիս եւ չի ցանկանում որոշումներ ընդունել փակ դռների հետեւում, ինչպես արվում էր նախկինում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս