Բաժիններ՝

Բրուքլինի փողոցի մի մասը կանվանակոչվի ռեփեր Notorious B.I.G-ի պատվին

Ամերիկացի ռեփեր Քրիստոֆեր Ուոլեսի (1972-1997 թթ.) անունը, որը հանդես է եկել Notorious B.I.G ստեղծագործական կեղծանվամբ, որոշել են շնորհել Բրուքլինի փողոցի մի հատվածին: Արարողությունը կկայանա հունիսի 10-ին: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: Ընկերությունը վկայակոչում է Քրիստոֆեր Ուոլեսի հուշահիմնադրամի տեղեկատվությունը, որն ստացվել է մայիսի 21-ին՝ ռեփերի ծննդյան 47-ամյակի օրը: Բրուքլինի շրջանային վարչությունը համապատասխան դիմումին հավանություն էր տվել դեռ 2018 թվականի նոյեմբերին:

«Հիշատակի տուրք՝ Բիգիին. սա պարզապես մեկ մարդու խորհրդանիշ չէ: Դա խորհրդանշում է մշակույթը, խորհրդանշում է մեր շրջանը: Խորհրդանշում է ժողովրդին եւ հիփ-հոփն ամբողջ աշխարհում»,- Rolling Stone հանդեսին հայտարարել է նախաձեռնության հեղինակ Լերոյ Մաքարթին: Այսպիսով՝ Ֆուլթոն-սթրիթի եւ Գեյթս-ավենյուի միջեւ ընկած Սենթ-Ջեյմս Փլեյս հատվածը կկոչվի Քրիստոֆեր Ուոլեսի անունով: Բացման արարողությանը ներկա կլինեն ռեփերի մայրը, նրա երեխաներն ու ընկերները:

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: The Notorious B.I.G.-ը (Բիգին) ծնվել ու մեծացել է Բրուքլինում: Նրա դեբյուտային ալբոմը՝ Ready To Die-ն, որը թողարկվել է 1994 թվականին, հսկայական հաջողություն ունեցավ: Ալբոմի One More Chance երգը պլատինային կարգավիճակ ստացավ հաշված շաբաթների ընթացքում: Juicy երկրորդ սինգլը ներառվեց Billboard հանդեսի հիթ-շքերթի ռեփ ոճում լավագույն կոնպոզիցիաների հնգյակում:

Նույն տարվա վերջին Ready To Die-ը դարձավ եռակի պլատինային: 1997 թվականի մարտի 9-ին The Notorious B.I.G.-ը 24 տարեկան հասակում սպանվել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ)՝ մահափորձի հետեւանքով: The Notorious B.I.G.-ի երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է Life After Death անվանումը, թողարկվել է նրա մահվանից մի քանի շաբաթ անց: Այդ ալբոմը ԱՄՆ-ի հիթ-շքերթներում էր մի քանի ամիս՝ նվաճելով մի շարք պարգեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս