Բաժիններ՝

Կառավարական տուն 1 շենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքը կնորոգվի ու կկահավորվի

Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 11,5 մլն դրամ՝ Կառավարական տուն 1 շենքի  քաղաքացիների ընդունելությունների տարածքի նորոգման ու կահավորման համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիների ընդունելությունների տարածքը համարելով Կառավարության հետ շփման առաջին կարեւոր կետ՝ ՄԱԶԾ «Կատալիտիկ բաց կառավարման գործընկերություն» ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ համատեղ նախաձեռնել է ՀՀ Կառավարության առաջին մասնաշենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի  բարելավման եւ կահավորման նախագիծը՝ ստեղծելով հարմար միջավայր Կառավարություն-քաղաքացի փոխգործակցությունն ապահովելու համար։

Ծրագրի նպատակն է խթանել կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ձեւավորմանը եւ զարգացմանը: ՄԱԶԾ կողմից ծրագրի իրականացմանը ցուցաբերվելու է ֆինանսական մասնակցություն 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Կարեւորելով եւ առաջնահերթ խնդիր համարելով վերոգրյալը Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» միջոցառման իրականացումը հետաձգվում է մեկ տարով եւ  ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 11,5 մլն դրամն ուղղվում է «Կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ապահովմանն ուղղված ծրագիր» միջոցառման իրականացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս