Բաժիններ՝

Յունկերը հոգնել է Brexit-ի ժամկետի մշտական հետաձգումներից

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ կորցնում է համբերությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի մշտական հետաձգումների պատճառով: Այս խոսքերով նա հանդես է եկել CNN հեռուստաալիքի եթերում, հավելելով, որ կողջուներ այդ հարցի շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու Լոնդոնի որոշումը։

«Պետք Է ասեմ, որ դա ինձ սկսում է հոգնեցնել, որովհետեւ մենք բոլորս ժամկետի մի հետաձգումից շարժվում ենք դեպի մյուսը… Մարդիկ կորցնում են համբերությունը»,- ասել է քաղաքական գործիչը:

«Ես կցանկանայի «այո» ասել կրկնական հանրաքվեի անցկացմանը, թեպետեւ վստահ չեմ, որ դրա արդյունքը խիստ կտարբերվի»,- հավելել է Յունկերը, ճշտելով, որ Եվրամիության երկրներին մնում է միայն հետեւել Մեծ Բրիտանիայում Brexit-ի քննարկման ընթացքին: Քաղաքական գործիչը վերստին հայտարարել է, որ չի ցանկանում հավանություն տալ Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ Brexit-ի շուրջ գործարքի համաձայնեցման ժամկետների հերթական երկարաձգմանը:

«Դա ինչ-որ իմաստով դառը կատակ է, որովհետեւ բրիտանացիներն ընտրվելու են, հայտնվելու են Ստրասբուրգում եւ Բրյուսելում, նստելու են Եվրոպական խորհրդարանում: Բոլորը գիտեն, որ նրանք լքելու են Եվրախորհրդարանը, բայց ընդսմին զգալի ազդերություն կունենան այսրոպեական մի քանի որոշումների վրա , որոնք նա կընդունի»,- ասել է Յունկերը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 21-ին ներկայացրել է Brexit-ի շուրջ այսպես կոչված նոր գործարքը:

Դրանում ներառված է տասը կետ, որոնք կոչված են օգնել՝ ստանալու խորհրդարանական կուսակցությունների աջակցությունը Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնելու նախանշված պլանի իրագործման համար: Մասնավորապես, բրիտանական կառավարության ղեկավարը խոստացել է, որ պատգամավորներն իրավունք կստանան արտահայտվել Brexit-ի հարցով կրկնական հանրաքվե անցկացնելու շուրջ, սակայն դրա համար նրանց հարկ կլինի նախ հավանություն տալ Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնագրին:

Համայնքների պալատում քվեարկությունը, ինչպես հայտարարվել է ավելի վաղ, պետք է կայանա հունիսի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը մայիսի 21-ին հայտարարել է, որ իր կուսակցությունը չի պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ վարչապետի կողմից առաջարկված զիջումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս