Վերահաշվարկվել են «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակչի արդյունքները. առաջին քառյակը չի փոխվել
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը վերահաշվարկել է Թել Ավիվում մրցույթի մայիսի 18-ին կայացած եզրափակիչ փուլի արդյունքները:
Ինչպես նշվում է eurovision.tv կայքէջում, եզրափակիչ համերգի ընթացքում որոշ միավորներ ճիշտ չեն գումարվել մարդկային սխալի պատճառով: Միջին արդյունքը սխալ է հաշվարկվել:
Վերահաշվարկի արդյունքում առաջին քառյակը մնացել է նույնը` Նիդերլանդներ, Իտալիա, Ռուսաստան և Շվեյցարիա: Հինգերորդ տեղը զբաղեցրած Նորվեգիան հայտնվել է վեցերորդ տեղում, իսկ վեցերորդ հորիզոնականը գրաված Շվեդիան` հինգերորդ: Հյուսիսային Մակեդոնիան անցել է Ադրբեջանից, Բելառուսը՝ Գերմանիայից։
Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում ներկայացրած Սրբուհի Սարգսյանը, որը մայիսի 16-ին «Walking out» երգով ելույթ էր ունեցել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, չէր անցել եզրափակիչ: