Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին հատկացվել են կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր
Ուռուցքաբանության ոլորտը շարունակում է մնալ գերակայություն առողջապահության նախարարության ներկայիս քաղաքականության մեջ:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր, մասնավորապես`
Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ
Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ
Ցիտարաբին լ-թ 100մգ/մլ 5մլ
Ուրոմիտեքսան (մեսնա) լ-թ 100մգ/մլ 4մլ
Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ
Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ
Նախարարությունը հիշեցնում է, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:
2019 թվականին իրականացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով, որոնք սահմանված կարգով տրամադրվել են Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին : Հատկացումը կրելու է շարունակական բնույթ: