ԱՄԷ-ի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 01.40-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Եմենի Հանրապետության 42-ամյա քաղաքացի Ահմեդ Աբդուլլահ Ահմեդի Ալ-Սակկաֆը, որը 2018թ. հունիսի 5-ից հետախուզվում է ԱՄԷ իրավապահ մարմինների կողմից կեղծ կամ ուրիշին պատկանող փաստաթուղթ օգտագործելու մեղադրանքով: