Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել:

«Ինչպես հայտնի է, իշխանությունները նպատակ ունեն դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու, եւ Գ. Հարությունյանն առաջիններից մեկն է լինելու, որ թողնելու է պաշտոնը:

Տեսակետ կա՝ ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց ԲԴԽ-ից, եւ հենց առաջին հրաժարականը պետք է ներկայացնի նախկին իշխանությունների հետ խնամիական կապեր ունեցող Հարությունյանը:

Բացի այդ, նա համարվում է անկախ Հայաստանում կեղծված բոլոր համապետական ընտրությունների կնքահայրը, քանի որ ժամանակին նրա ղեկավարած ՍԴ-ն է վավերացրել է բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները:

Նկատենք, որ Հարությունյանի պաշտոնավարման օրինականությունը շատ է կասկածի տակ դրվել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու օրենսդրական սահմանափակումները:

Թերթը մեկնաբանությունների համար դիմեց Դատական դեպարտամենտ, որտեղից ասացին. «Մեր օրակարգում նման հարց գոյություն չունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս