Համայնքապետին, քաղաքապետին անվստահություն հայտնելու և հետկանչի օրինագիծը հետ կանչեցին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ստացավ «հետկանչման օրինագիծ» անունը, ԱԺ պատգամավորները որոշել են հետ կանչել ՀՀ կառավարությունից:
Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում էր համայնքի բնակչությանն իրավունք տալ նախաձեռնելու ու տեղական հանրաքվեի դնելու համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը:
Պատգամավորները նման նախագիծ են ներկայացրել այն բանից հետո, երբ թավշյա հեղափոխությունից որոշ ժամանակ անց մի շարք համայնքներում մարդիկ ոտքի կանգնեցին՝ պահանջելով իրենց գյուղապետի կամ քաղաքապետի հրաժարականը:
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը թերթի հետ զրույցում հաստատել է օրինագիծը կառավարությունից ետ կանչելու մասին տեղեկությունը` մեկնաբանելով.
«Հետ ենք կանչել, քանի որ 2007թ. Վանաձորի մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են տեղական հանրաքվե` քաղաքապետի հետկանչի, անվստահության թեմայով: Հանրաքվե անցկացնելու այդ որոշումը հասել է Սահմանադրական դատարան եւ ճանաչվել է հակասահմանադրական»:
Այնուամենայնիվ, նկատենք, որ իշխանությունները ցանկանում են օրենսդրորեն սահմանել համայնքապետերին նաեւ բնակչության ցանկությամբ ետ կանչելու մեխանիզմներ, պարզապես այդ ամենը պետք է արվի գործող Սահմանադրությանը համապատասխան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: