Որ դեպքում՝ Դավիթ Գրիգորյանը կխուսափի վեթինգից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Ռոբերտ Քոչարյանի գործով ստացված դիմումն ընդունվի վարույթ, Սահմանադրական դատարանը կարող է քննել առավելագույնը 6 ամսում:
Եվ եթե որոշումը հօգուտ Քոչարյանի լինի, ապա խափանման միջոցը փոխած եւ ՍԴ դիմած դատավոր Դավիթ Գրիգորյանը վեթինգի էլ չի ենթարկվի, քանի որ դա կդիտվի քաղաքական հետապնդում դատավորի նկատմամբ՝ իր կայացրած որոշումների համար, եւ հետագայում ՄԻԵԴ-ում հաստատապես կբեկանվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: