Այսեր Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է:
Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը:
Հեղափոխությունը շարունակվում է…………ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերվում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին»…. մի տեսակ ակտիվացել են!!!
Հետգրություն. տղեք դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում…»,- գրել է Այսեր Ղազարյանը:
Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը:…
Gepostet von Ayser Ghazaryan am Mittwoch, 22. Mai 2019