![](/banners/BeFunky-design.jpg)
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերին Լոնդոնում
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/975804.jpg)
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում: Այդ գագաթաժողովի ժամանակ կնշվի ՆԱՏՕ-ի 70-ամյակը: Այս մասին նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ:
«Ուրախ եմ հայտնել, որ դաշինքի առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում՝ տոնելու դաշինքի հիմնադրման 70-րդ տարեդարձը: Ես արդեն քննարկել եմ գագաթնաժողովի նախապատրաստումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ»,- հայտնել է Ստոլտենբերգը: