Վարչապետ Փաշինյանն այսօր ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան ամիսներ առաջ. Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ոչ միայն չեն թուլացել և ռեյտինգը ոչ միայն չի նվազել, այլ վարչապետն այսօր ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան ամիսներ առաջ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Անդրադառնալով նկատառմանը, որ վերջին օրերին սոցցանցերում որոշակի քաղաքական շրջանակներ, ինչպես նաև մի խումբ օգտատերեր հայտարարում են, թե վարչապետ Փաշինյանն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, Կարապետյանն ընդգծեց. «Օրերս միջազգային կազմակերպությունը Հայաստանում սոցիալական հետազոտություն էր անցկացրել, ըստ որի վարչապետի ռեյտինգը գերազանցում է 80 տոկոսը: Մի քանի ամիս առաջ վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը ստացավ ժողովրդի մեծ աջակցություն՝ 70 տոկոս քվե: Մի քանի ամսվա մեջ վարչապետի աշխատանքի արդյունքում իր հեղինակությունն ավելի է բարձրացել»: Նա հավելեց, որ բոլոր այդ խոսակցություններն անհեթեթ են:

Տեսանյութեր

Լրահոս