Պատճառաբանել են, թե պետք չէ այդ հարցին անդրադառնալ, իշխանական պատգամավորներից շատերը եղել են դատարանների մոտ. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի խորհուրդը քիչ առաջ արտահերթ նիստում մերժեց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությունը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին:

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում  հայտարարեց, որ հարցը մնաց օդում կախված, իսկ մերժումը պատճառաբանել են, թե պետք չէ այդ հարցին անդրադառնալ, իշխանական պատգամավորներից շատերը եղել են դատարանների մոտ:

Դիտարկմանը, թե հին ու բարի ավանդույթները շարունակվում են, Է.Մարուքյանը պատասխանեց. «Ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում, որովհետև մենք ունենք ստորագրահավաքը արված, հայտարարության տեքստը պատրաստ, բայց նիստ չենք կարողանում գումարել»:

Նշենք, որ հարցը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարանների մուտքերն ու ելքերը փակելու մասին կոչին և դատավարական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի կազմում են ԱԺ նախագահն ու փոխնախագահները, խմբակցությունների ղեկավարները և մշտական հանձնաժողովների նախագահները, այսինքն՝ խորհրդի 18 անդամներից 12-ը իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից են:

Տեսանյութեր

Լրահոս