Բաժիններ՝

Ճապոնական երկու կորպորացիաներ հետաձգել են Huawei-ի նոր մոդելի սմարթֆոնների վաճառքը. Kyodo

Շարժական կապի SoftBank եւ KDDI ճապոնական կորպորացիաները մայիսի 22-ին հայտարարել են, որ հետաձգում են Huawei ընկերության արտադրության նոր մոդելների սմարթֆոնների ավելի վաղ պլանավորված վաճառքները:

Նրանք եկել են այն եզրակացության, որ չեն կարող երաշխավորել այս գաջեթների անվտանգ եւ հուսալի օգտագործումը: Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը:

Ճապոնական ընկերությունները դեռեւս չեն հայտնել, թե իրենք մտադիր են արդյոք այսուհետեւ վաճառել Huawei-ի սմարթֆոններ: Ճապոնիայում դրանք վաճառում են միայն SoftBank-ը եւ KDDI-ն: Այս կորպորացիաների որոշումը, նշում է գործակալությունը, կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ի վարչակազմը փաստորեն արգելել է ամերիկացի ձեռնարկատերերին անհրաժեշտ բաղադրիչներ մատակարարել Huawei-ի կարիքների համար:

Այդ կապակցությամբ, մասնավորապես, Google կորպորացիան դադարեցրել է իր շփումները չինական ընկերության հետ, ներառյալ նրան ծրագրային ապահովում տրամադրելը: Huawei-ն այդպիսով կկորցնի Android շարժական օպերացիոն համակարգի նորացումներից օգտվելու հնարավորությունը, որով հանդերձված են նրա կողմից արտադրվող սմարթֆոնները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս