Բաժիններ՝

Չինաստանի ռազմածովային նավատորմը խոշորագույնն է դարձել աշխարհում

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային նավատորմը խոշորագույնն է դարձել աշխարհում: Այդ մասին հայտնել է Popular Mechanics-ը:

Հրատարակությունը նշում է, որ վերջերս չինական մարտանավերի (այդ թվում՝ ավիակիրների, հածանավերի, էսկադրային ականակիրների, սուզանավերի եւ դեսանտային նավերի) թիվը հասել է 300-ի, ինչը 13 միավորով ավելի է ԱՄՆ-ի համեմատությամբ:

Չինաստանի ռազմական նավատորմի հիմքը կազմում են 119 վերջրյա նավեր (23 էսկադրային ականակիր, 59 ֆրեգատ եւ 37 կորվետ) եւ 76 սուզանավեր: Միացյալ Նահանգներին հաջորդում են Ռուսաստանը (83 նավ), Մեծ Բրիտանիան (75) եւ Ավստրալիան (48):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս