«Անցումային արդարադատությունը կարող է ավելի վտանգավոր լինել և տոտալիտար հետևանքներ առաջացնել». սահմանադրագետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին հաջորդել էր ուղերձը, որտեղ նա խոսել էր «դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու» մասին: Նա ընդգծել էր նաև անցումային արդարադատության անհրաժեշտության մասին։
Արդյո՞ք անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է՝ հարցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ սահմանադրագետ Վարդան Այվազյանը.
«Անցումային արդարադատությունը կիրառվում է այն դեպքում, երբ տվյալ երկրում տեղի է ունենում իշխանափոխություն կամ հեղափոխություն, և նախկինում՝ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ, սարսափելի կտտանքներ և այլն։ Եվ կարծում են, որ հեղափոխությունից հետո այդ դատական համակարգն ի վիճակի չէ այդ խնդիրները լուծել, ներդնում են անցումային արդարադատությունը։
Մեր իրականության մեջ նման խնդիր չի եղել, և հարցը հետևյալն է՝ արդյո՞ք անցումային արդարադատությունը՝ իր որակական չափանիշերով, արդարությամբ և այլն, ավելի որակյալ կլինի, քան գործող դատական համակարգի միջոցով արդարադատություն իրականացնելը։ Դա կարող է ավելի վտանգավոր լինել և ավելի տոտալիտար հետևանքներ առաջացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան