«Նա արդեն այդքան հեղինակություն չունի…». քաղաքագետը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի՝  արձագանքել է մոտ 1100 մարդ։

168.am-ը քաղաքագետ Աղասի Ենոքյանից ճշտեց` արդյո՞ք սա վկայում է վարչապետ Փաշինյանի նվազող ռեյտինգի մասին։ Ենոքյանն ի պատասխան՝ նկատեց, որ «Փաշինյանն այլևս չունի այն ժողովրդականությունը, որն ուներ»։

«Եթե Փաշինյանը գնա իր խոստացած Սահմանադրությունների ճանապարհով, այնպիսի հոդվածների փոփոխությունների, որոնք հանրաքվեներ են պահանջում, բնականաբար, նա չի կարող կատարել այդ փոփոխությունները, որովհետև նա արդեն այդքան հեղինակություն չունի, այդքան քվե չի կարող ապահովել, որպեսզի փոփոխությունների հասնի»,- հավելեց նա։

Ըստ քաղաքագետի` սա նորություն չէ. «Հիշո՞ւմ եք, բոլոր համայնքներում Փաշինյանը միտինգներ արեց ընտրությունների ժամանակ, բացի Երևանից, որովհետև Երևանում քայլերթ անցկացրեց, որտեղ ակնհայտ դարձավ, որ նա այլևս չունի այդ ժողովրդականությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս