Բաժիններ՝

Ֆլեմինգի թոռնուհին նշել է այն դերասաններին, որոնց ինքը Բոնդի դերում տեսնում է Դենիել Քրեյգից հետո

Բրիտանացի դերասաններ Իդրիս Էլբան եւ Ռիչարդ Մեդենը, ինչպես նաեւ իռլանդացի Քիլիան Մերֆին կարող էին Դենիել Քրեյգին փոխարինել Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի ապագա ֆիլմերում: Այս կարծիքը Hello շաբաթահանդեսին տված հարցազրույցում հայտնել է Հերմայոնի Ֆլեմինգը՝ 007 նշանավոր գործակալին հորինած գրողի եղբոր թոռնուհին։

Բոնդին, որն առաջին անգամ հայտնվել է Յան Ֆլեմինգի (1908-1964 թթ.)՝ 1953 թվականին լույս տեսած «Կազինո Ռոյալ» վեպի էջերին, կինոէկրանին մարմնավորել է արդեն վեց դերասան, ներառյալ Շոն Քոններին եւ Ռոջեր Մուրը (1927-2017 թթ.): Քրեյգը, որն առաջին անգամ բրիտանացի լրտեսի կերպարում իրեն փորձել է 2005 թվականին, այժմ նկարահանվում է բոնդապատումի արդեն հինգերորդ եւ իր համար վերջին ֆիլմում: 007 գործակալի մասին հաջորդ տարի թողարկվող 25-րդ կինոնկարի դերասանական կազմը մի ամիս էլ չկա, որ հայտարարվել է, եւ այն հարցը, թե ով պետք է Բոնդին մարմնավորի ժողովրդականություն վայելող սերիալի 26-րդ ֆիլմում, դեռեւս լուծված չէ:

«Իդրիս Էլբայից ցնցող, վճռական եւ սեքսուալ Բոնդ կստացվեր: Նույն բանը ես կարող եմ ասել «Թիկնապահը» ֆիլմից Ռիչարդ Մեդենի եւ «Սրաձեւ հովարների» աստղ Քիլիան Մերֆիի մասին»,- ասում է Ֆլեմինգի ազգականուհին: Բանկիր Ֆլեմինգներին են պատկանում գրողի գրական ժառանգության իրավունքները, որի միակ որդին մահացել է պատանի հասակում՝ թմրանյութերի գերդոզավորումից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս