Սերգո Երիցյանի դատավոր որդին խորհուրդ է տալիս վախի դեմ «չիշիկ խմել»
Սերգո Երիցյանի որդին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը, երեկ յուրահատուկ խորհուրդով է հանդես եկել։
Տեղեկացնենք, որ երեկ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին լսելով մարդիկ փակել են դատարանների մուտքերը։
«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անցկացնելու ժամանակը»,- ավելի ուշ իր խոստացած ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը։
Սարգիս Երիցյանն արձագանքելով զարգացումներին` ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ շատ սիրելի ըներներ լսել եմ՝ կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել։ Իսկույն ՉԻՇԻԿ խմեք, ասում են՝ օգնում ա»։