Հափշտակություն հյուրանոցում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցային համալիրում առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ ոստիկանության Աջափնյակի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. փետրվարի 21-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում գործող հյուրանոցներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գումար է հափշտակել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Աջափնյակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է հյուրանոցային համալիրի տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրան ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: