Բաժիններ՝

Կրեմլը չի մեկնաբանում Ավստրիայի խորհրդարանի սկանդալը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանությունների է թողել այն տեսագրության հայտնվելը, որն սկանդալի է հանգեցրել Ավստրիայի խորհրդարանում։

«Ես չեմ կարող ոչ մի կերպ գնահատել այդ տեսագրության հայտնվելը, որովհետեւ դա չի վերաբերում ո՛չ Ռուսաստանի Դաշնությանը, ո՛չ նախագահին, ո՛չ էլ կառավարությանը,- ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:- Մենք հավաստի չգիտենք, թե ով է այդ կինը, ռուս է արդյոք նա, ռուսաստանցի է արդյոք»: Կրեմլի ներկայացուցիչի կարծիքով՝ դա «պատմություն է, որն առնչություն չունի մեզ հետ եւ չի կարող ունենալ»:

Մայիսի 18-ին Ավստրիայի կանցլեր եւ Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին առաջարկություն է ներկայացրել խորհրդարանի ստորին պալատի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին եւ հրաժարվել է կոալիցիոն կառավարությունում Ավստրիայի ազատության կուսակցության հետ համագործակցությունից, որի առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրախեն հեռացել է փոխկանցլերի պաշտոնից սկանդալային տեսագրության պատճառով, որը հրապարակել են Der Spiegel եւ Suddeutsche Zeitung հրատարակությունները:

Գաղտնի խցիկով նկարահանված կադրերում Շտրախեն եւ նրա օգնական Յոհանն Գուդենուսը ոմն ռուսախոս կնոջ հետ քննարկում են Kronen Zeitung հրատարակության գնման եւ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններից առաջ Ավստրիայի ազատության կուսակցության ընտրաշավի տեղեկատվական աջակցության հնարավորությունը՝ Ավստրիայում շինարարական պետական պարտավորագրերին մասնակցելու հնարավորության խոստման փոխարեն:

Սկանդալի հետեւանքով Շտրախեն եւ Գուդենուսը հայտարարել են, որ թողնում են իրենց պաշտոնները Ավստրիայի կառավարությունում, խորհրդարանում եւ Ավստրիայի ազատության կուսացությունում: Վան դեր Բելենը մայիսի 19-ին հայտարարել է, որ առաջարկում է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել սեպտեմբերին: Կանցլերը հայտնել է կոալիցիոն կառավարությունում աշխատանքը շարունակելու մտադրության մասին մինչեւ նոր ընտրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս