Պորոշենկոն փորձելու է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հպարտանում էհինգ տարվա իր աշխատանքով եւ մտադիր է մասնակցել պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է Die Welt թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 20-ին:
«Այո, ես կմնամ քաղաքականության մեջ եւ պատրաստակամորեն խորհրդով կօգնեմ նոր նախագահին, եթե նա դրա կարիքն ունենա»,-ասել է Պորոշենկոն:-Եվ, այո՛, ես հնարավորություն կփնտրեմ մասնակցելու հաջորդ նախագահական ընտրություններին»:
«Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ոչ թե այն բանով, որ ինքը ցանկանում է մնալ իշխանության գլուխ, այլ պետության ղեկավարի պաշտոնում իր գտնվելու տարիների ընթացքում ձեռք բերվածը չկորցնելու ցանկությամբ: