«Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների և ոչ էլ ուրիշների մեջ է. Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո… ժողովուրդը պետք է լավ ապրեր… ո՞ւր է:
Էլ ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, որ մեղադրես ներդրումների բացակայության համար…
Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր:
Լավ հետո՞…
Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների և ոչ էլ ուրիշների մեջ է: Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ:
Հ.Գ. Ժողովրդի մի հատվածի ծափահարություններով շատ մի ոգևորվի: Սա էլ կանցնի…
Հետո ո՞ւմ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ…»:
Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո…ժողովուրդը պետք է լավ…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Montag, 20. Mai 2019