«Ռեալն» ակումբի պատմության 2-րդ վատագույն արդյունքն է գրանցել
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/0_Real-Madrid-CF-v-Real-Sociedad-La-Liga.jpg)
Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» պարտություն է կրել «Բետիսից» (0:2): Սա Լա լիգայի վերջին տուրի հանդիպումն էր:
Այս մրցաշրջանում մադրիդյան ակումբը բոլոր մրցաշարերում 18 պարտություն է կրել` կրկնելով պատմության մեջ երկրորդ վատագույն արդյունքը: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1994/95 մրցաշրջանում:
1984/85 մրցաշրջանում գրանցվել է ակումբի հակառեկորդը՝ 19 պարտություն՝ մեկ խաղային տարում:
«Ռեալն» ավարտեց ընթացիկ մրցաշրջանը երրորդ տեղում՝ ունենալով 68 միավոր (21 հաղթանակ, 5 ոչ-ոքի և 12 պարտություն): Ակումբը դուրս չի եկել Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի եզրափակիչներ:
Սիրարփի Աղաբաբյան