Բաժիններ՝

Զելենսկին հայտարարեց Գերագույն ռադայի արձակման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադայի արձակման եւ երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ «Ես արձակում եմ ութերորդ գումարման Գերագույն ռադան»,-ասել է նա պաշտոնակալությունից հետո ուկրաինական ժողովրդին հղած ուղերձում:

Զելենսկին նաեւ կոչ է արել պատգամավորներին՝ լիազորությունների ավարտից երկու ամիս առաջ ընդունել մի շարք կարեւոր օրենքներ, մասնավորապես, խորհրդանականականներին զրկել անձեռնմխելիությունից:

«Խնդրում եմ՝ ընդունել պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենքը, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը, բազմաչարչար ընտրական օրենսգիրքը»,-հայտարարել է Զելենսկին:

Նա հավելել է, որ պնդում է նաեւ ապահովել Ռադայի ընտրությունների բաց ընտրական ցուցակները: Բացի այդ, նախագահը կոչ է արել պատգամավորներին՝ հեռացնել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին եւ պաշտպանության նախարարին:

«Դրա համար դուք ունեք երկու ամիս: Արեք դա եւ մեդալներ տվեք ձեզ… դեպի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Ես արձակում եմ Ուկրաինայի ութերորդ գումարման Գերագույն ռադան»,-հայտարարել է նա: Զելենսկին նաեւ դիմել է ներկայիս կառավարության անդամներին՝ հայտարարելով, որ եկել է ժամանակը, որ նրանք «թուղթ ու գրիչ վերցնեն՝ ազատելու տեղերը ապագա սերունդների համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս