Բրազիլիայում տասնմեկ մարդ է սպանվել բարում տեղի ունեցած հարձակման հետևանքով
Տասնմեկ մարդ է սպանվել Բրազիլիայի Պարայի նահանգի Բելեմ քաղաքի բարում զինված հրոսակախմբի հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:
Մի խումբ զինված մարդիկ կրակ են բացել բարում, դրա հետեւանքով զոհվել են վեց կին եւ հինգ տղամարդ, մեկ մարդ վիրավոր է: G1 նորությունների կայքի տվյալներով՝ գնդակոծմանը մասնակցել է յոթ զինված տղամարդ:
Ճշտվում է, որ հարձակվողները պատահարի վայր են ժամանել մեկ մոտոցիկլետով եւ երեք ավտոմեքենայով: Գործակալությունը մեջբերում է նահանգի ներկայացուցիչ Նատալյա Մալոյի խոսքը, ով հավաստել է, որ տեղի է ունեցել «կոտորած»: Պատահարի ոչ մի կարգի մանրամասնություններ պաշտոնական իշխանությունները չեն տրամադրել, հաղորդել է «Ինտերֆաքսը»: