«Անգամ ավելի շուտ կարելի էր սա անել». Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանն այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մուտքն է փակել՝ հետևելով ՀՀ վարչապետի կոչ-գրառմանը, ըստ որի՝ այսօր ժամը 08։30-ին պետք է փակեն բոլոր դատարանների մուտքերը։

168.amի հետ զրույցում Սանասարյանն անդրադարձավ Սահմանադրական կարգի տապալման մասին մեկնաբանություններին՝ մասնավորապես նշելով, որ հեղափոխությունը նույնպես համարում էին Սահմանադրական կարգի տապալման փորձ:

«Ես կարծում եմ՝ նորմալ է. Էդ մարդիկ կարծիք ունեն, թող արտահայտեն իրենց կարծիքը, բայց մենք մեր գործն ենք անում: Ես կարծում եմ՝ անգամ ավելի շուտ կարելի էր սա անել. Հեղափոխության երկրորդ ալիքը պետք է ավելի շուտ լիներ, որպեսզի նոր Հայաստանում մենք ունենայինք նոր դատական համակարգ»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր չէր լուծման գնալ իրավական ճանապարհով, Ազգային Ժողովով, Սանասարյանն արձագանքեց՝ կրկին հիշեցնելով հեղափոխությունը. «Այն ժամանակ էլ ասում էին՝ իրավական ճանապարհով մասնակցեք ընտրությունների, հեղափոխոթյուն արեք ընտրատեղամսերում։ Հիմա ժողովուրդը նորից ոտքի է կանգնել և պետք է հեղափոխոթյուն անի նաև դատական համակարգում»։

Քաղաքացիական պատերազմի վտանգի չե՞ք տեսնում մեր հարցին ի պատասխան արձագանքեց՝ «Ո՛չ. Մենք՝ քաղաքացիներս, միմյանց նկատմամբ հանդուրժող ենք։ Քաղաքացիական պատերազմի համար պետք է երկու կողմ, պետք են  տարբեր առարկաներով զինված մարդիկ կամ իրար նկատմամբ ագրեսիվ տրամադրված: Չկա՛ նման բան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս