«Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը ակախ է գործադիր և օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց»․ Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը՝ գրելով

«Նաև ինչու է պետք անցումային արդարադատությունը. տասնամյակներով ձևավորված որոշակի արժեհամակարգով, ներքին մշակույթով, հոգեկերտվածքով ու կախվածության տարբեր դրսևորումներով անձինք գործականում անկարող են լինել արդարադատ, ազնիվ, խիզախ՝ նույնիսկ լիակատար ազատության դեպքում:

Նման մարդկանցից առնվազն արդար չի այդպիսի ակնկալիք ունենալ, անազնիվ է այդ մարդկանց հանդեպ, քանի որ չգիտեն ազատության պայմաններում աշխատելու ձևը: Այդ ազատության հետ պետք իմանալ, հասկանալ, զգալ՝ ինչ անել:

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը ակախ է գործադիր և օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց՝ անկախ է արդյոք պայմանականություններից, կապվածություններից ու վախից: Սրանք ավելի անդիմադրելի, գործնականում գրեթե անհաղթահարելի կախվածություններ են»:

Տեսանյութեր

Լրահոս