Էդուարդ Շարմազանովը դատարանի մոտ աջակցում է Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Քիչ առաջ Նոր Նորքի իրավասության դատարանի մոտ եկավ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եկել է աջակցելու Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Հարցին, թե՝ դատարանի մոտ ո՞ր մասում է կանգնելու՝ աջակիցների, թե Ռ. Քոչարյանի դեմ ակցիա իրականացնողների կողքին, նա պատասխանեց. «Կանգնելու եմ այնտեղ, որտեղ ազատությունն է, որ այսօր ժամը 16:00-ին ազատ արձակեն Ռոբերտ Քոչարյանի»: