Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել
Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերատ նահանգում պայթյունի հետևանքով հինգ երեխա մահացել է, 20 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անհայտ խմբավորումը պայթեցրել է մոտոցիկլը, որի վրա պայթուցիկ է եղել:
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: