Փրկարարները անօգնական վիճակում հայտնաբերել են գլուխը վնասած քաղաքացուն
Մայիսի 18-ին, ժամը 04:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևան քաղաքի Երիտասարդական փողոցի հանրակացարանային թիվ 7 շենքի 3-րդ մասնաշենքի բնակարաններից մեկում, գլուխը հարվածել է սալիկին և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ ու բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Ա.Ե.-ին (ծնված 1947 թ.), ում բարձրացրել և մոտեցրել են անկողնուն:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացվելուց: