
103 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պուլիցերյան մրցանակակիր Հերման Վոուքը

103 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պուլիցերյան մրցանակակիր, «Քեյնի անհնազանդությունը» վեպի հեղինակ Հերման Վոուքը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Վոուքը մահացել է մայիսի 17-ին, քնած ժամանակ, Կալիֆորնիայի իր տանը:
Գրողը ծնվել է Նյու Յորքում 1915թ-ին, Ռուսաստանից արտագաղթած հրեաների ընտանիքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ բանակում: