 
                        Մարտական լազերները կորոշեն Ռուսաստանի ռազմական ներուժը XXI դարում. Պուտին
 
                                    Մարտական լազերային համալիրները գործնականում ամբողջ դարի ընթացքում կորոշեն ռուսական բանակի եւ նավատորմի մարտական ներուժը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Դրանք գործնականում արդեն ստեղծված են: Ընդգծեմ. այդ ծրագրերի ժամանակին իրականացումը չափազանց կարեւոր է, որովհետեւ առաջիկա տասնամյակներին, գործնականում ամբողջ XXI դարում զենքի հենց այդ տեսակները շատ բանով կորոշեն ռուսական բանակի եւ նավատորմի մարտական ներուժը»,- ասել է Պուտինը՝ Սոչիում ռազմական թեմատիկային նվիրված խորհրդակցությունում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        