Բաժիններ՝

«Արսենալը» քննադատել է ՈՒԵՖԱ-ին Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

«Արսենալը» հայտարարություն է արել Բաքվում անցկացվող Եվրոպա լիգայի եզրափակչի մասին:

««Արսենալում» բոլորն ուրախ են Եվրոպայի լիգայի եզրափակիչ անցնելու համար, մենք սպասում ենք մայիսի 29-ին կայանալիք հանդիպմանը:

Այնուամենայնիվ, մենք չափազանց հիասթափված ենք նրանից, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է «Արսենալին» տրամադրել առավելագույնը 6000 տոմս, ավելի քան 60,000 նստատեղ ունեցող մարզադաշտում:

Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք հնարավոր կլինի ապահովել «Արսենալի» 6000 երկրպագուներին մասնակցությունը խաղին՝ հաշվի առնելով ծայրահեղ դժվար ճանապարհորդությունը:

Մենք ունենք 45,000 երկրպագուներ, որոնք ունեն բոլորի խաղերի աբոնեմենտ: Նրանք բաց կթողնեն խաղը, քանի որ ՈՒԵՖԱ-ն որոշել է եզրափակիչն անցկացնել այնպիսի երկրում, որն ունի սահմանափակ տրանսպորտային միջոցներ: Սա պարզապես սխալ է:

Իրականությունն այն է, որ ցանկացած ակումբ, որը կհայտնվեր եզրափակչում, չէր կարողանա բավարարել իր երկրպագուների պահանջը:

Այս թեմայի վերաբերյալ մենք մեր երկրպագուներից շատ բողոքներ ենք ստացել և լիովին կիսում ենք նրանց մտահոգությունները:

Մեր երկրպագուների անունից մենք կցանկանայինք հասկանալ այն չափանիշերը, որոնցով ընտրվում են եզրափակիչ խաղերն անցկացնելու վայրերը, ինչպես նաև, թե ինչպես են երկրպագուների պահանջները հաշվի առնվում այս համատեքստում:

Մենք կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին՝ հաշվի առնել երկրպագուների լոգիստիկան և ցանկությունները հետագայում, երբ կկայացվեն որոշումներ եզրափակիչ վայրերի ընտրության վերաբերյալ, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել այս մրցաշրջանում, անընդունելի է և չպետք է կրկնվի:

Մենք ուրախ կլինենք միանալ հետագա ցանկացած քննարկումներին, որպեսզի խուսափենք այս իրավիճակի կրկնությունից»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս