Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը համաներում է շնորհել 560 կալանավորների

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագիր է հրապարակել 560 կալանավորների, այդ թվում՝ հայտնի լրագրող Աբդել Խալիմ Ղանդիլի համաներման մասին: Այդ մասին հայտնել է ՄԵՆԱ եգիպտական լրատվական գործակալությունը: Հրամանագրի համաձայն, «կալանավորներն ազատվում են դատավճռին համապատասխան նշանակված ամբողջ պատժաժամկետի կամ դրա մնացած մասի կրումից»:

Հրամանագիրը մայիսի 17-ին հրապարակվել է պաշտոնական թերթում, ինչից հետո ուժի մեջ է մտել: Համաներմամբ ազատված լրագրող Աբդել Խալիմ Ղանդիլը «Սաութ ալ Ումմա» ընդդիմադիր հրատարակության գլխավոր խմբագիրն էր: 2017 թվականի դեկտեմբերին նա երեք տարվա բանտային կալանքի դատապարտվեց դատավորին վիրավորելու մեղադրանքով:

Նրա հետ միասին դատական կորպուսին վիրավորելու գործով տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտվեցին երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 17 բարձրաստիճան ներկայացուցիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս