Brexit-ի շուրջ պահպանողականների հետ բանակցությունները ձախողվեցին. Լեյբորիստների առաջնորդ
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքի շուրջ պահպանողականների հետ բանակցությունների ձախողման մասին: Այդ մասին մայիսի 17-ին հայտնել է Press Association գործակալությունը:
Լեյբորիստների առաջնորդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ասել է, որ Brexit-ի շուրջ միջկուսակցական բանակցությունները «այնքան հեռու գնացին, որքան որ հնարավոր է», սակայն կողմերն ավելի քան վեց շաբաթ շարունակվող բանակցությունների արդյունքում չկարողացան հաղթահարել ակտուալ քաղաքական տարաձայնությունները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: