Դուռը բացելուց հետո ներկաները տեսել են, որ տղամարդը ինքնասպան է եղել. ողբերգական դեպք Գյումրիում
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Հրշեջ-փրկարարները ահազանգով մեկնել են քաղաքի Մուշ 2 թաղամասի 69-րդ շենք։
Շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է եղել, ներսում գտնվող տանտերն էլ չի արձագանքել կանչերին, չի պատասխանել հեռախոսազանգերին, ուստի հարևանները ահազանգել են 911:
Դուռը բացելուց հետո ներկաները տեսել են, որ 68-ամյա տղամարդը ինքնասպան է եղել։ Նրա դին հայտնաբերվել է խոհանոցում՝ գազի խողովակից պարանով կախված։
Tsayg.am-ի տեղեկություններով՝ տղամարդը ապրել է կնոջ հետ, որը դեպքի ժամանակ որդու տանն է եղել։ Իրավապահները պարզում են ինքնասպանության պատճառները։