Անձնագրային բաժանմունքում կին է բերման ենթարկվել
ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների և ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 60-ամյա Ռուզաննա Հ.-ն, որը 2018 թ. հունվարի 21-ից ՌԴ Մոսկվայի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի Վ կետի մեղադրանքով: