 
                        Աննա Հակոբյանը մշակութային այց է կատարել Չինական Մեծ պատ
 
                                    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որ մայիսի 14-16-ը Պեկինում ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մայիսի 15-ին որպես պատվավոր հյուր համաժողովի կազմակերպիչները հրավիրել են կատարելու մշակութային այց Չինական Մեծ պատ:
Էքսկուրսավարի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը ծանոթացել է չինական Մեծ պատի պատմությանը, շրջել պատմամշակութային կոթողի տարածքում և գրառում կատարել կառույցի հուշամատյանում:
Այցի ավարտին տիկնոջը տրվել է Չինական պատ այցելության վերաբերյալ պատվոգիր:
Աննա Հակոբյանի զգեստը` հայկական Ankasa բրենդի, կոշիկները` Petrosian shoes բրենդի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        